Նիսի կառնավալ
Նիսի կառնավալ | |
---|---|
Տեսակ | Կառնավալ |
Երկիր | Ֆրանսիա |
Վայր | Նիս |
nicecarnaval.com(ֆր.), en.nicecarnaval.com(անգլ.) և it.nicecarnaval.com(իտալ.) | |
Carnaval de Nice Վիքիպահեստում |
Նիսի կառնավալ (ֆր.՝ Carnaval de Nice), աշխարհի խոշորագույն կառնավալային իրադարձություններից մեկը՝ բրազիլական և վենետիկյան կառնավալների հետ մեկտեղ։ Անց է կացվում ամեն տարի փետրվարին Նիսում՝ Ֆրանսիական Ռիվիերայում (Միջերկրական ծովի Լազուր ափ)։
Այս կառնավալի գոյության մասին ամենավաղ հիշատակությունը Պրովանսի կոմս Շառլ Անժուի 1294 թվականի մի գրառումն է, որտեղ նա արձանագրում է, որ զվարթ, բերկրալի օրեր է անցկացրել կառնավալի ժամանակ[1]։ Սա հիմք է տալիս Նիսի կառնավալը այդ կարգի տոնախմբություններից հնագույններից մեկը համարելու։
Կառնավալային միջոցառումների լավագույն կազմակերպման նպատակով 1873 թվականին, առաջին անգամ, ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ տեղացի նկարիչ Ալեքսիս Մոսսայի գլխավորությամբ (հետագայում այդ գործին ակտիվորեն մասնակցեց և զգալի ավանդ ներդրեց նաև վերջինիս որդին՝ Գուստավ-Ադոլֆ Մոսսան)։ Կառնավալային միջոցառումների ծրագրում հավելվեցին շքերթը, դիմակահանդեսները, երգիծական համարները, մարզական մրցումներն ու գեղարվեստական մրցույթները[2]։
Մեր օրերում Նիսի կառնավալը դարձել է մեծ հետաքրքրություն առաջացրած մի իրադարձություն, որն ամեն տարի փետրվարին աշխարհի տարբեր ծայրերից այս քաղաքն է հրապուրում-բերում շուրջ մեկ միլիոն այցելուների։ Կառնավալային միջոցառումները շարունակվում են երկու շաբաթ։ Յուրաքանչյուր տարի դրանց համար ընտրվում է մի որոշակի թեմա։ Ըստ այդմ՝ նկարիչները նախօրոք պատրաստում են համապատասխան 18 մակետներ ու թեմայի հետ առնչվող զանազն կերպարանքներ (ավանդույթի համաձայն՝ պապիե-մաշեից), որպեսզի գունագեղ շքերթը դառնա առավելագույնս տպավորիչ։ Ընդ որում՝ շքերթները տեղի են ունենում գիշեր ու ցերեկ և սովորաբար անցնում են քաղաքի Անգլիական առափնյակով։ Բացի այդ, կազմակերպվում են «ծաղկամարտեր»։
2017 թվականի կառնավալային միջոցառումների նախապատրաստության ընթացքում Անգլիական առափնյակից հեռացվեցին 2016 թվականի հուլիսի 14-ին այստեղ տոնախմբություններին մասնակցող ժողովրդի մեջ բեռնատարի մխրճման հետևանքով զոհվածների հիշատակի հետ առնչվող ծաղկեպսակները, այլևայլ իրերն ու առարկաները (անշուշտ, 86 զոհերի հարազատների թույլտվությանբ)[3]։ Բացի այդ, շքերթների երթուղին Անգլիական առափնյակից տեղափոխվեց Պելոն առափնյակ[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ծաղիկներով շքերթը
-
Ծաղիկներով շքերթը
-
Գիշերային շքերթ
-
Տեսարան կառնավալային շքերթից
-
Տեսարան կառնավալային շքերթից
-
Տեսարան շքերթից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Origins and traditions - Carnival 2017 Nice». www.nicecarnaval.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ http://besttripgallery.com/france/french-riviera-carnival/
- ↑ Mills, Emma (2017 թ․ փետրվարի 10). «Nice terror attack memorial dismantled ahead of carnival». The Daily Telegraph. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Nice carnival parade changes route following Bastille Day massacre». Radio France Internationale. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիսի կառնավալ» հոդվածին։ |
|